Քուրդ զինյալները նոր հարձակում են իրականացրել թուրք զինվորների վրա
09:38, 26 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենայով Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել թուրք ուժայինների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինվոր և երկու քորուջու (քորուջուները Թուրքիայի իշխանությունների կողմից աշխատավարձ ու զենք ստացող ազգությամբ քուրդ քաղաքացիներ են, ովքեր երկրի արևելյան նահանգների գյուղերը պաշտպանում են PKK-ի զինյալներից): Վիրավորների թիվը ինն է:
Թուրքական զինուժը գործողություններ է սկսել մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու նպատակով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում