Թուրքիայի քաղաքացին ազատազրկման է դատապարտվել Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ
09:14, 27 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ հերթական քաղաքացին դատապարտվել է ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ուբեյդուլլահ Մութլուն մեղադրվել է սոցիալական ցանցում Էրդողանին հրապարակայնորեն վիրավորելու մեջ: Մեղադրյալը դատարանի դահլիճում հրաժարվել է կատարվածն ընդունել` նշելով, որ Էրդողանին որևէ կերպ չի վիրավորել: Մութլուն պահանջել է ազատ արձակել իրեն:
Այդուհանդերձ, դատարանը վճռել է դատապարտել նրան 1 տարի և երկու ամիս ազատազրկման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում