Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ: Իր երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսեւորվեց եւ՛ որպես լրագրող, եւ՛ որպես պետական գործիչ: Նրա կենսագրությունից անբաժան էին հայ մշակույթն ու մասնավորապես գրական աշխարհը, որոնց նվիրվեց ու մինչեւ վերջ հավատարիմ մնաց անդավաճանորեն: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն կիսում ենք Դավթյանների ընտանիքի, հարազատների ու մերձավորների վիշտն ու ցավը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում