Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության և ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը և վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից, առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը: Վերջինս այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն:

  • 2015թ. ընթացքում բանկային համակարգի իրացվելիությունը և կապիտալացվածությունը բնութագրող ցուցանիշները բարելավվել են: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2015թ. վերջին իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունակ է կլանելու ապագայում հավանական ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի գործունեության շարունակականությունը:
  • ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերները 2015 թ. ընթացքում կապված են եղել արտաքին հատվածից փոխանցված գործոնների հետ, որոնց բացասական ազդեցությունը 2014թ.-ի համեմատ աճել է:
  • Արտաքին հատվածից փոխանցված  բացասական գործոնների և ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի:
  • Ֆինանսական համակարգի ռիսկերը զսպելու և ապագայում ռիսկերի աճի նկատմամբ ճկունությունը բարձրացնելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառել է վարկային ռիսկը զսպող գործիքներ և բարձրացրել է կապիտալի նվազագույն պահանջը:

Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների շարքում օրակարգային են Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությանդանդաղումը (մասնավորապես ՌԴ, Եվրամիություն), միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների անկումային միտումների պահպանումը, Հայաստան ներհոսողմասնավոր դրամական փոխանցումների կրճատումը: Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացա}ական ազդեցության հետևանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը և ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը:

Ձևավորված իրավիճակում ֆինանսական համակարգն իր հերթին համահունչ կերպով արձագանքել է ռիսկերի զսպման անհրաժեշտությանը՝ համապատասխանորեն վերանայելով վարկավորման և ներդրումային քաղաքականությունները: Վարկային ռեսուրսերի պահանջարկի նվազմանը զուգահեռ առևտրային բանկերի կողմից իրականացվող համեմատաբար զուսպ վարկային քաղաքականությունը կանխարգելիչ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունությունը խոցող ռիսկերի հետագա աճի վրա՝ նպաստելով ընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը:

Մայիսի 27-ին հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am