Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 194 հազար միգրանտներ ու փախստականներ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 194 հազար միգրանտներ ու փախստականներ: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ներկայացրել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ): Շուրջ 1,5 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հասնել եվրոպական պետություններ:
«Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչեւ մայիսի 15-ը ծովով Եվրոպա Է ժամանել 194 հազար 611 մարդ, 1475 մարդ զոհվել կամ անհետ կորել են»,-Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել Է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Տարեսկզբից, ՄՄԿ-ի ունեցած տվյալների համաձայն, 156 հազար 157 մարդ ժամանել Է Հունաստան, 37 հազար 363-ը՝ Իտալիա, 1063-ը՝ Իսպանիա, եւս 28 միգրանտ՝ Կիպրոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում