Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուս գեներալը մեղադրել է Թուրքիային Սիրիայի ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ

Ռուս գեներալը մեղադրել է Թուրքիային Սիրիայի ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գործունեություն ծավալող ահաբեկչական «Ալ-Նուսրա ճակատ»-ն իր օրական ռազմական աջակցությունը ստանում է Թուրքիայի հետ սահմանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Russia Today-ը, այս մասին ասել է ՌԴ զինված ուժերի գեներալ Սերգեյ Ռուդսկովը` հիշեցնելով, որ «Ալ-Նուսրա»-ն շարունակում է մնալ որպես Սիրիան ապակայունացնող հիմնական գործոն:

«Դամասկոսը շարունակաբար հրթիռակոծվում է Արևելյան Գութայից: Պարբերաբար փորձեր են արվել գրավելու Հոմսի մերձակայքում գտնվող էլեկտրակայանը ու արգելափակելու Հալեպը Դամասկոսին կապող ճանապարհը: Շարունակվում է ամեն օր Թուրքիայից զինամթերք և զենք տեղափոխող բեռնատարներ հոսքը», -հայտնել է գեներալը:

Նա մեղադրել է նաև Թուրքիային սահմանից այն կողմ քրդական բնակավայրերը ռմբակոծելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am