Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԴԱԻՇ-ի զինյալները հարձակում է ծավալել Հալեպի նահանգում

ԴԱԻՇ-ի զինյալները հարձակում է ծավալել Հալեպի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ահաբեկիչները Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում ակտիվ հարձակողական գործողություն են սկսել սիրիական ընդդիմության ուժերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հայտնել Է AP գործակալությունը:

ԴԱԻՇ-ի հետ կապված Amaq լրատվական գործակալության տվյալներով՝ զինյալներին հաջողվել Է գրավել Հալեպի նահանգի վեց բնակավայր:

Ահաբեկիչների ուժերն առաջ են շարժվում արագ տեմպերով եւ գտնվում են ընդդիմադիր խմբավորումների կողմից վերահսկվող Ազազ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ժամանակավոր ճամբարում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում Սիրիայի մյուս շրջաններից, նշում Է AP-ն:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում հայտնել են, որ կատաղի մարտերի պատճառով տարհանում Է սկսվել տեղի հիվանդանոցներից մեկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am