Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը պատասխանել է Բյուլբյուլօղլիի հայտարարություններին

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը պատասխանել է Բյուլբյուլօղլիի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի գործունեության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարի մեկնաբանությունների վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան «խորհուրդները» ապացուցում  են Հայաստանի արտգործնախարարի խոսքերի իրավացիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«Ի՞նչ նոր գնահատական կարելի է տալ Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որում ինքը պատրաստ է մասնակցել ինքնաձիգը ձեռքին ու այդպիսով օրինակ ծառայել Ռուսաստանում ապրող մնացած ադրբեջանցիների համար, կամ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անարդյունավետ է, ուստի միակ ճանապարհը ռազմական լուծումն է:

Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե պատերազմ քարոզելը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am