ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը պատասխանել է Բյուլբյուլօղլիի հայտարարություններին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի գործունեության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարի մեկնաբանությունների վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան «խորհուրդները» ապացուցում են Հայաստանի արտգործնախարարի խոսքերի իրավացիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
«Ի՞նչ նոր գնահատական կարելի է տալ Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որում ինքը պատրաստ է մասնակցել ինքնաձիգը ձեռքին ու այդպիսով օրինակ ծառայել Ռուսաստանում ապրող մնացած ադրբեջանցիների համար, կամ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անարդյունավետ է, ուստի միակ ճանապարհը ռազմական լուծումն է:
Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե պատերազմ քարոզելը»,- ասված է հայտարարության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում