Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հալեպի հայկական ծերանոցի տարեցներին տեղափոխում են արդեն երրորդ անգամ

Հալեպի հայկական ծերանոցի տարեցներին տեղափոխում են արդեն երրորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Հալեպում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայկական ծերանոցում գտնվող տարեցներն արդեն երրորդ անգամ տեղափոխվում են։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օրերս զինյալ ահաբեկչական խմբավորումները տասնյակ հրթիռներով թիրախ դարձրին Նոր Գյուղի թաղամասերը, այդ թվում և «Վերժին Կյուլպենկյան» ծննդատան թաղամասը, որտեղ գտնվում էին նաև տարեցները։

Մայիսի 27-ին հրթիռակոծման հետևանքով զոհվել է ծերանոցի ծառայողական աշխատակիցներից մեկը, կան նաև վիրավորներ։ Երեկոյան, ապահովության նկատառումներով, հայկական ծերանոցում գտնվող տարեցներին խնամակալության և տնօրինության հսկողության ներքո ժամանակավոր տեղափոխեցին Նոր Գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահ:

Տարեցները երեք տարի առաջ նախ Պոսթան փաշայի ծերանոցից  տեղափոխվել էին Աստուրյան հիվանդանոց՝ զինյալ ահաբեկիչների ներխուժման պատճառով, ապա «Վերժին Կյուլպենկյան» ծննդատուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am