Ամերիկյան ոստիկանությունը հաստատել է վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռի օդաչուի մարմինը հայտնաբերելը
12:55, 28 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ոստիկանությունը հաստատել է, որ Նյու Յորքի և Նյու Ջերսիի միջև Հուդզոն գետում հայտնաբերված մարմինը պատկանում է կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների P-47 Thunderbolt ռմբակոծիչ-կործանիչ է եղել:
Զոհվածը 56-ամյա Ուիլյամ Գորդոնն էր: Ավելի վաղ Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը հաղորդել էր, որ ինքնաթիռի օդաչուն փրկվել և տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ նրանք հրաժարվել են այս հայտարարությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում