Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանիայի հետ հարաբերությունները վատթարացնելով` Թուրքիան առաջին հերթին վնասում է իրեն. թուրքագետ

Գերմանիայի հետ հարաբերությունները վատթարացնելով` Թուրքիան առաջին հերթին վնասում 
է իրեն. թուրքագետ

ԵՐԵՎԱ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հետ հարաբերությունները վատթարացնելով` Թուրքիան առաջին հերթին վնասում է իրեն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:

«Գերմանիան այն երկիրն է, որը համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց կարողացավ ոտքի կանգնել և տարիներ հետո ապրել շատ ավելի լավ, քան իրեն հաղթողները: Այսօր Գերմանիան Եվրոպայի լոկոմոտիվն է, և հասկանալի է, որ շատ երկրներ, նրա հետ հարաբերությունները վատթարացնելով, առաջին հերթին տուժելու են հենց իրենք: Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև Ադրբեջանին»,-ասաց Ալեքսանդր Սաֆարյանը:   

Անդրադառնալով Գերմանիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչմանը թուրքական և ադրբեջանական արձագանքին` Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ թե զանգվածային լրատվամիջոցների, թե հասարակական, քաղաքական գործիչների ճնշող մեծամասնության մոտ ծայրահեղ նեգատիվ, ջղագրգիռ դրսևորում էր: Ըստ նրա` դա մի կողմից խոսում է Թուրքիայում և Ադրբեջանում որոշակի խառնաշփոթի մասին, մյուս կողմից` Բունդեսթագի որոշման բացառիկ կարևորության մասին:

«Անշուշտ, Գերմանիայի որոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ամբողջ գործընթացում կարևոր օղակ է, բայց դա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Չպետք է մոռանանք, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ճանաչված ցեղասպանություն է: Բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ, ամերիկյան բազմաթիվ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, պետք է նաև ընդգծել, որ Գերմանիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումն իր ազդեցությունն է թողնելու ճանաչման գործընթացի վրա »,-ասաց Ալեքսանդր Սաֆարյանը`չբացառելով, որ առաջիկայում Գերմանիային կարող են միանալ նոր երկրներ:

Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հաջորդած Թուրքիայի գործողություններին, ապա Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ այդ ամենը կարող է նրա դեմ աշխատել: Այսօր Թուրքիան հարցականի տակ է դնում Բունդեսթագի այն թուրք պատգամավորների ազգային պատկանելիությունը, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին: Ըստ Ալեքսանդր Սաֆարյանի` դա եվրոպական ընկալման տեսանկյունից բացարաձակ անընդունելի է: Դա եվրոպական մտավորականության տեսանկյունից կարող է ընկալվել որպես ռասիզմի դրսևորում: Թուրքագետն ընդգծեց, որ այն արտաքին ագրեսիվ քաղաքականությունը, որը որդրգերվել է թուրքական վերնախավի կողմից, անպայման մի օր խնդիրներ է հարուցելու հենց բուն Թուրքիայի ներսում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am