Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռիո դե Ժանեյրոյում բացվել Է 2016-ի Խաղերի օլիմպիական ավանը

Ռիո դե Ժանեյրոյում բացվել Է 2016-ի Խաղերի օլիմպիական ավանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում բացվել Է Օլիմպիական ավանը, որում տեղավորվելու են 2016 թվականի Խաղերի մասնակից երկրների պատվիրակությունների անդամները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ավանը կընդունի 18 հազարից ավելի օլիմպիականների եւ պարալիմպիականների, պաշտոնական անձանց ու կամավորների:

Համալիրը ներառում Է 31 շենք, որոնք բաղկացած են 3600-ից ավելի բնակելի հարկաբաժիններից, որոնցում կլինեն երաժշտական գործիքներ ու տեսախաղեր: Ավանի տարածքում մարզիկներին կտրամադրվեն կոսմետոլոգների եւ հոգեբանների ծառայություններ, համալիրում տեղավորվել են նաեւ բազմադավան կրոնական կենտրոնը, լողավազաններ եւ թենիսի խաղահրապարակներ: 

«Մարզիկները պատրաստվելու են մրցումներին, բայց միեւնույն ժամանակ նրանք միասին են ճաշելու, քննարկելու խաղերը, տոնելու հաղթանակները,-ասել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը՝ ելույթ ունենալով ավանի բացման արարողությանը, որը տեղի Է ունեցել հունիսի 15-ին:-Դա կլինի փոխըմբռնման, ընկերասիրության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ հարգանքի դրսեւորում»:

Սպասվում Է, որ առաջին մարզիկներն ավան կժամանեն հուլիսի 24-ին: 2016 թվականի Օլիմպիական խաղերը Բրազիլիայում կանցկացվեն օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am