Պեկինում արգելել են iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի վաճառքը
12:49, 17 Հունիս 2016
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Մտավոր սեփականության պաշտպանության բյուրոն համաձայնել Է չինական ընկերության բողոքներին, որից Apple-ն իբր գողացել Է նրա սմարթֆոնի դիզայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստանի Burley ընկերությունը բողոքել Է, որ Apple-ը պատճենել Է 100C սմարթֆոնի արտոնագրված դիզայնը, որը թողարկվում Է 100+ առեւտրանիշի ներքո, հաղորդել Է Engadget-ը:
ՉԺՀ-ի գերատեսչությունը համաձայնել Է տուժած արտադրողների փաստարկներին եւ արգելք Է դրել iPhpne 6-ի վաճառքների վրա: Նրա կարծիքով՝ չնայած այն բանին, որ «դիզայնում աննշան տարբերություններ կան», գնորդները կարող են դրանք չտեսնել:
Apple-ն արդեն բողոքարկել Է այդ վճիռը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում