Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց օգտվել հայկական արտադրության «Արմֆոն» բջջային հեռախոսներից

Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց օգտվել հայկական արտադրության «Արմֆոն»  
բջջային հեռախոսներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի ամբիոնից ցուցադրեց իր նոր «Արմֆոն» բջջային հեռախոսը և բոլորին կոչ արեց օգտվել հայկական արտադրանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Մինասյանը, ով հիմնական զեկուցողն է, ամբիոնից հայտարարեց, որ ինքը սկսել է նոր «Արմֆոն» հեռախոս օգտագործել:

«Իմ ձեռքում հիմա առաջին հայկական բջջային հեռախոսն է: Ես կարծում եմ, որ մենք մեզանից պետք է սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը»,- ասաց Մինասյանը:

Հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոսներն արդեն հասանելի են հայաստանցի գնորդին: Հայկական արտադրության առաջին սմարթֆոնները, ըստ այն ստեղծող ընկերության հիմնադրի, որակյալ են և ոչնչով չեն զիջում շուկայում առկա բրենդներին: Հեռախոսները 5 տարբեր մոդելի են ու ըստ իրենց տեխնիկական բնութագրիչների մրցունակ են. դրանք ցածր գին ունեն՝ ի համեմատ շուկայում առկա հանրահայտ բրենդների, բարձր են՝չինական չճանաչված ապրանքանիշերից: «Արմֆոն»-ը տատանվում է 50-151 հազար դրամի սահմաններում: Հեռախոսներում ռինգթոնների տեսքով ներկայացված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am