Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ջեյմս «արքան» հարազատ «Քլիվլենդ Կավալյերս»-ի հետ հաղթեց NBA-ում

Ջեյմս «արքան» հարազատ «Քլիվլենդ Կավալյերս»-ի հետ հաղթեց NBA-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NBA-ում ավարտվեց գերեզրափակիչ 7-րդ դիմակայությունը «Քլիվլենդ Կավալյերս»-ի և «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի միջև: «Քլիվլենդ»-ը ամբողջ դիմակայության ընթացքում գտնվում էր հետապնդողի կարգավիճակում: «Գոլդեն Սթեյթ»-ին սերիայում 5-րդ խաղից առաջ ընդամենը մեկ հաղթանակի խնդիր ուներ: Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը՝ հենց այս հանգամանքը չար կատակ խաղաց «Սթեյթ»-ի բասկետբոլիստների գլխին: Նախ «Քլիվլենդ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև հավասարեցրեց, և բանը հասավ վճռական խաղի: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ  «Քլիվլենդ Կավալյերս»-«Գոլդեն Սթեյթ Վորիորս» 7-րդ դիմակայությունն ավարտվել է «Քլիվլենդ»-ի հաղթանակով` 93-89 հաշվով:

Խաղը կայացավ «Գոլդեն Սթեյթ»-ի հարկի տակ: Նախորդ բոլոր դիմակայությունները ավելի արդյունավետ ելք էին ունեցել: Այս անգամ լարվածությունն ասաց իր խոսքը, և թիմերը ավելի համեստ գործեցին խաղադաշտում: Հաջողությունը մի փոքր «Քլիվլենդ»-ի կողմն էր, որը թիմին պարգևեց չեմպիոնական տիտղոս: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Սթեյթ»-ի կենտրոնական Դրեյմոն Գրինն էր, որը վաստակեց 32 միավոր: «Կավալյերս»-ի հաղթաթուղթը թիմային խաղն էր և Լեբրոն Ջեյմսի վաստակած 27 միավորները:

Այսպիսով, «Քլիվլենդ Կավալյերս»-ը արեց անհնարինը և դարձավ NBA-ի նոր չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am