Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար: Դոպինգ թեսթերը դրական պատասխան են տվել Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան նմուշներից: Ծանրամարտիկների շարքում է նաև կանանց  Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը: Որակազրկված մարզիկների շարքում հայտնվել են ծանրամարտիկներ Ռուսաստանից, Թուրքիայից, Մակեդոնիայից, Ադրբեջանից և Ղազախստանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզիկներն այժմ չեն կարող մասնակցել ոչ մի միջազգային մրցաշարի, մինչև գործի քննության ավարտը:

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Հռիփսիմեն նաև վաստակել է «Ռիո 2016»-ին մասնակցելու իրավունք, մասնակցությունը, սակայն, արդեն հարցականի տակ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am