Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 22.06.2016

Սպասվող լրահոս. 22.06.2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը՝ դարձնելով այն ներդրումների և աութսորսինգի կենտրոն: Այս և այլ հարցերը լինելու են այսօր` հունիսի 22-ին, կայանալիք ՏՏ միջազգային համաժողովի քննարկման օրակարգում: Համաժողովի նպատակն է միավորել ՏՏ միջազգային, հայկական կայացած և սկսնակ ընկերություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Այն է բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը դիտարկելու նպատակով կայցելի «Սպայկա» ընկերություն:

Ինչպիսի՞ խնդիրների առաջ են կանգնած մանկատների շրջանավարտները, ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը դրանց լուծման համար, այդ հարցում ինչպիսի՞ն է հասարակական կառույցների դերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրի ներկայացուցիչները կանդրադառնան այս հարցերին:

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը: Փառատոնին ընդառաջ նախաձեռնողները լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն ծրագրված միջոցառումները, կխոսեն փառատոնի նպատակի մասին: Փառատոնին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:

Եվս մեկ սպասվող փառատոնի մասին: Հուլիսի 3-ին Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանում և Գեղարդի վանական համալիրում` հոգևորի և ազգայինի միաձուլմամբ կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը կրում է «Ազգային ավանդական խաղեր» խորագիրը: Փառատոնի կազմակերպիչները կներկայցնեն սպասվող միջոցառումները:

Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում կկայանա բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր՝ Դարենա Պոպովան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am