Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նոր iPhone-ի դիզայնը նկատելիորեն չի տարբերվի նախորդից. WSJ

Նոր iPhone-ի դիզայնը նկատելիորեն չի տարբերվի նախորդից. WSJ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Apple ընկերության նոր սմարթֆոնի դիզայնն սկզբունքային տարբերություն չի ունենա նախորդ iPhine 6 մոդելից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին այս մասին հայտնել Է ամերիկյան WSJ թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ «Apple-ը ծրագրում Է հեռանալ յուրաքանչյուր երկու տարին մեկ իր հիմնական iPhone-ի դիզայնը վերամշակելու սկզբունքից, այն սոսկ ոչ մեծ փոփոխություններ կմտցնի մոդելում, որը կթողարկվի այս աշնանը»:     

Ինչպես նշել Է հրատարակությունը, նոր սարքը կներկայացվի երկու տարբերակով՝ դիսփլեյի 4,7 դյույմ եւ 5,5 դյույմ անկյունագծով: Ամենալուրջ փոփոխությունը, որը ծրագրվում Է այս տարի, կլինի հրաժարումն ականջակալների համար հարակցիչից, «դա թույլ կտա հեռախոսը դարձնել ավելի բարակ եւ բարելավել դրա ջրակայունությունը»: Ականջակալները կմիացվեն այն հարակցիչին, որն օգտագործվում Է սարքի լիցքավորման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am