Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախի վարչապետն ընդունել է ԱԱԽ քարտուղարին

Արցախի վարչապետն ընդունել է ԱԱԽ քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Ա. Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նոր աշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունենալու գործին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում համակարգված մոտեցում ցուցաբերելու և տարբեր իրավիճակներում համաձայնեցված որոշումներ կայացնելու առումով շատ անելիքներ կան: «Ըստ առանձին գերատեսչությունների՝ երկու հայկական հանրապետությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, համակարգված մոտեցման առումով պետք է ակտիվացնենք մեր համատեղ աշխատանքը»,- ասել է վարչապետը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան: Ա. Գևորգյանը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերն առաջնահերթ կերպով աշխատանքային ընթացք կստանան:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am