Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դատարանն ընդմիջեց Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկմանը նվիրված նիստը

Դատարանն ընդմիջեց Լեւոն Հայրապետյանի նկատմամբ  դատավճռի գանգատարկմանը նվիրված նիստը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկման քննությանը նվիրված նիստի ընդմիջում Է հայտարարել նրա առողջական վիճակի վատանալու պատճառով: Իր վիճակի վատանալու մասին դատապարտյալը դատավորներին հայտնել Է նիստում, որին նա հետաքննչական մեկուսարանից մասնակցում Է տեսակապի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Այդ կապակցությամբ դատարանը որոշել Է բժիշկ կանչել նրա համար: Ինչպես սպասվում Է, նիստի շարունակման վերաբերյալ որոշումը կընդունվի մասնագետների կողմից Հայրապետյանի բուժզննումից հետո:

Ավելի վաղ Զամոսկվորեչյան դատարանը գործարարին մեղավոր Է ճանաչել Բանշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Նաեւ դատարանը որոշել Է Հայրապետյանից 20,850 մլն ռուբլի բռնագանձել տուժածի օգտին:

Ինչպես պարզել Է հետաքննությունը, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Թամարա Իզմեստեւայից 700 հազոր դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն օժանդակելու համար, բայց իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am