Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ
11:23, 23 Հունիս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնության հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի հետ : «Արմենպրես»-ը հաղորդում է, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը առաջինն է գնդակ ընդունել սեփական դարպասը, սակայն 65-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը գլխի հարվածով հավասարեցրել է հանդիպման հաշիվը: Հետագայում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը կարողացել է բեկել հանդիպման ընթացքը և կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով:
Յուրա Մովսիսյանը ընթացիկ առաջնությունում խփում է 6-րդ գոլը: ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայում այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը 25 միավորով 3-րդ տեղում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում