Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ

 Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնության հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի հետ : «Արմենպրես»-ը հաղորդում է, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը առաջինն է գնդակ ընդունել սեփական դարպասը, սակայն 65-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը գլխի հարվածով հավասարեցրել է հանդիպման հաշիվը: Հետագայում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը  կարողացել է բեկել հանդիպման ընթացքը և կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով:

Յուրա Մովսիսյանը  ընթացիկ առաջնությունում խփում է  6-րդ գոլը: ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայում այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը  25 միավորով 3-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am