Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ սահմանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել Ադրբեջանի հետ կապված մտահոգությունները

ՀՀ սահմանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել 
Ադրբեջանի հետ կապված մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, հունիսի 22-ին անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:

Տեսողական շփման և ռադիոկապի միջոցով անցկացված դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում սամանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել իրենց մտահոգություններն այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը: ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել նաև ադրբեջանական կողմից արձանագրված խախտումների վիճակագրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am