Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Մխիթարյանի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Մխիթարյանի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գերմանական  Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bleacher Report մարզական կայքը՝ հղում անելով բրիտանական  Daily Mirror պարբերականին:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստն անգլիական ակումբում բուժզննում կանցնի արդեն հունիսի 25-ին: Ավելի վաղ անգլիական ակումբը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիա»-ին 36 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան մի քանի անգամ հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն գերմանական ակումբի ղեկավարները չեն ցանկանում նրան բաց թողնել: Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017թ. ամռանը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են նաև անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am