Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ «Բորուսիա»-ից

Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ «Բորուսիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ դորտմունդյան ակումբից: Ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի  համար ակտիվորեն նոր ակումբ է փնտրում: Սուբոտիչին Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում չի տեսնում նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխիլը:

 «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնում է «ESPN»-ը:

Նևեն Սուբոտիչը «Բորուսիա» է տեղափոխվել Գերմանիայի առաջնությունը ներկայացնող մեկ այլ ակումբից` «Մայնց»-ից, 2008 թվականին: Այս ընթացքում նա ռուրյան թիմում անցկացրել է 259 հանդիպում: Հանդիպումների մեծամասնությանը սերբ պաշտպանը անցկացրել է Յուրգեն Կլոպի գլխավությամբ: Գերմանացի հանրահայտ մասնագետի օրոք սերբ խաղացողը համարվում էր «Բորուսիա»-ի հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am