Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ

ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: Ֆրանսիացի մասնագետը Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո, գլխավորելով փարիզյան ակումը, կարողացել է թիմին 3 անգամ դարձնել Ֆրանսիայի առաջնության չեմպիոն: Փարիզյան ակումբը Բլանին ժամկետից շուտ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու համար վերջինիս կվճարի 22 մլն եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է ֆրանսիական «L’Equipe»-ն:

Ավելի վաղ ինֆորմացիա է տարածվել, որ  «Պարի Սեն Ժերմեն»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Սևիլիա»-ի ավագ մարզիչ Ունայ Էմերին: Ֆրանսիական ակումբը շարունակում է լռել և այս ինֆորմացիան պաշտոնապես չի հաստատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am