Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Instagram-ը կներկայացնի նորամուծություն, որը կթարգմանի բոլոր հրապարակումները

Instagram-ը կներկայացնի նորամուծություն, որը կթարգմանի բոլոր հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցը հաջորդ ամսին կգործարկի հրապարակումների ավտոմատ թարգմանության գործառույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշվում Է սոցցանցի պաշտոնական պրոֆիլում:

«Հաջորդ ամսին դուք կտեսնեք «թարգմանություն» կոճակը հրապարակումների ստորագրությունների եւ պրոֆիլների նկարագրությունների կողքին՝ գրված այն լեզուներով, որոնք տարբերվում են ձեր լեզվից: Instagram ընկերակցությունն աճել Է ավելի արագ տեմպերով եւ դարձել ավելի գլոբալ, քան մենք երբեւԷ պատկերացնում Էինք: Եվ մենք ուրախ ենք, որ շուտով դուք կկարողանաք հասկանալ պահի ամբողջական պատկերն՝ անկախ այն բանից, թե ինչ լեզվով եք խոսում»,- ասված Է սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am