Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հրադադարի պահպանումը միակ նախապայմանն է արդյունավետ բանակցություններ վարելու համար. Ուորլիք

Հրադադարի պահպանումը միակ նախապայմանն է արդյունավետ բանակցություններ վարելու 
համար. Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները խիստ կարևոր նշանակություն ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար. դրանց շնորհիվ հնարավոր եղավ կլողմերի միջև հրադադար հաստատել, ինչը արդյունավետ բանակցություններ վարելու միակ և կարևորագույն նախապայմանն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԼՂ հիմնախնդիրը, իհարկե, մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր: Նախագահներն այս հանդիպումների ընթացքում փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել»,- ասել է նա:

Մինսկի խմբի համանախագահը հավելել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: «Վիեննայում այս հարցի շուրջ որոշակի հակասություններ հնչեցին, սակայն հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մինսկի խումբը ձեռնարկում է հրադադարի պահպանումը երաշխավորող հետաքննական մեխանիզմներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հարկավոր է սկսել կայուն բանակցային գործընթաց: Ուորլիքը հնարավոր է համարել նաև համաձայնության ձեռք բերումը տարակարծություններ առաջացնող խնդիրների շուրջ:

 «Այս բանակցություններում յուրաքանչյուր կետ պետք է համաձայնեցվի, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Գործընթացը երեկ չի սկսվել. այն տարիներ շարունակ ընթացքի մեջ է, և հուսով եմ, որ խնդրի լուծումը մոտ է»,- հավելել է ՄԽ համանախագահը:

Ուորլիքի կարծիքով՝ անկախ վերջին բախումներից՝ խնդիրը ոչ ռազմական ճանապարհով լուծելը և խաղաղության հաստատելը միանշանակ հնարավոր է: «Խնդրի բանակցային լուծումը չտեսնելու դեպքում կողմերն ուղղակի չէին բանակցի: Երկու նախագահներն էլ գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի տարածաշրջանի համար»,- կարծիք հայտնեց նա:

Ուորլիքը նկատեց, որ ԼՂՀ բանակցային գործընթացում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան այս խնդրի վերաբերյալ նույն դիրքորոշումն ունեն: «Ռուսաստանը հետաքրքված է խնդրի լուծման մեջ, նախագահն էլ բավական ժամանակ է ներդրել բանակցային գործընթացում»,- ասել է ամերիկացի համանախագահը: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խնդրի լուծման ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am