ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջընթացի կոչ են անում շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին հարգել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններում արտացոլված համաձայնությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԽ համանախագահների հայտարարությունում նշվում է.
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ վերացնել վերջին խոչընդոտները, որոնք առկա են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնման ճանապարհին: Մենք նաև բանակցային գործընթացքում և շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի հարցում առաջընթաց արձանագրելու կոչ ենք անում: Մենք շարունակելու ենք կողմերի հետ մեր փոխգործակցությունը՝ նախագահների միջև վերջին երկու հանդիպումների արդյունքներն առաջ մղելու համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում