Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել. Շտայնմայեր

Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ 
ընկնել. Շտայնմայեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել, անհրաժեշտ է կարծքիների փոխանակում արդի խնդիրների վերաբերյալ: Այս մասին հունիսի 25-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի իր գործընկերների հետ հանդիպումից առաջ:

«Իրավիճակն այնպիսին է, որ այն թույլ չի տալիս հիստերիայի մեջ ընկնել, ոչ էլ շոկ ապրել: Անհրաժեշտ է կարծիքների փոխանակում»,-հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, պետք է խուսափել ավելորդ շտապողական քայլերից: Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ ոչ դեպրեսիա, ոչ անգործություն:

Շտայնմայերի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին են երկրների սպասումները, որտեղ են եվրոպական կառավարությունների թույլ կետերը: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ Եվրամիությունում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը:

«Վստահ եմ, որ Մեծ Բրիտանիայի որոշումից հետո 27 երկրները ցանկանում են պաշտպանել Եվրոպային, ցանկանում են ուժեղացնել Եվրոպան»,-ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am