Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Հռոմի Պապի կողմից Ցեղասպանության դատապարտումը

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Հռոմի Պապի կողմից Ցեղասպանության դատապարտումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

«Աշխարհասփյուռ հայությունը բարձր է գնահատում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Ֆրանցիսկոս Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը: Հայոց ցեղասպանության մասին ուղղակի և անվախ խոսելով` այս անգամ արդեն հայկական հողի վրա, այնուհետև ուխտագնացություն կատարելով սուրբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պապը ուժեղացնում է քրստոնեական համերաշխությունը Հայաստանի հետ, ինչպես նաև խիզախ դիրքորոշում է որդեգրում` հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:

Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am