Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում խորհրդածության պահեր է ապրել

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում խորհրդածության պահեր է ապրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հռոմի պապը ճառ չարտասանեց, քանի որ նրա համար խորհելու, մտորելու պահեր էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին: «Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարճ խորհրդածության պահեր ապրեց հուշահամալիր այցելելիս: Ֆրանցիսկոս պապի ոճն ավելի հարիր է լռությանն ու աղոթքին»,-ասաց Լոմբարդին: Անդրադառնալով թանգարանի պատվո հուշամատյանում Պապի գրառմանը` Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը շեշտեց, որ կաթոլիկների առաջնորդը հանպատրաստից տողեր է ավելացրել արդեն որոշված տեքստին: «Նա ավելացրել է մի քանի խոսքեր, որոնք բխում են իր այս օրերի փորձառությունից»,-հավելեց Լոմբարդին` խոսելով նաև Ֆրանցիսկոս պապի և ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հանդիպման մասին:

Լոմբարդիի խոսքով` Ֆրանցիսկոս պապը ժամանակ չունեցավ թանգարան այցելելու, բայց գիտի, որ այնտեղ պահվում է կարևոր փաստաթուղթ` Բենեդիկտոս 15-րդ պապի նամակը` հասցեագրված Օսմանյան սուլթանին, որով նա միջնորդում էր հանուն հայերի փրկության:

«Մենք նաև այս առավոտ ցնծությամբ տեսանք լուսապայծառ Արարատ լեռը: Այս պատմական պահին Հայաստանի խորհրդանիշ Արարատը բացվեց մեզ»,-փաստեց Լոմբարդին:

Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաև հայերի հետ Պապի առնչությանը: «Նա խորը հարաբերություններ ուներ Արգենտինայի հայկական համայնքի հետ: Երեկ էլ հանդիպեց արգենտինահայ առաքելական եպիսկոպոսի հետ, նրանք իրար շատ լավ ճանաչում են ու բարեկամներ են: Հայ ժողովուրդը նրա համար նորություն չէ, հայկական պատմությունը ևս: Նրա համար մեծ ուրախություն է հայկական մշակույթի սկզբնաղբյուրի հետ շփվելը, որը խարսխվում է գիտելիքի ու բարեկամության երկար նախապատմության վրա»,-եզրափակեց Սուրբ Աթոռի լրատվության պատասխանատուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am