Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պենտագոնը վերացնելու է սպասարկող անձնակազմում բաց տրանսգենդերների աշխատելու արգելքը

Պենտագոնը վերացնելու է սպասարկող անձնակազմում բաց տրանսգենդերների աշխատելու 
արգելքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պենտագոնը մտադիր է հաջորդ ամիս վերացնել սպասարկող անձնակազմում բացահայտ տրանսգենդերների աշխատելու արգելքը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հաղորդել է գերատեսչությունը: Պաշտպանության նախարարը նման կարգավորումն անվանել է հնացած և վնասակար զինվորականների համար: Տեղեկատվությունը մեծ ոգևորությամբ են ընդունել տրանսսեքսուալների իրավունքների ագիտատորները: 

Արգելքը վերանայվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ բանակի գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել Էրիկ Ֆանինգը: Նա դարձել է առաջին միասեռականը, ով գլխավորում է ամերիկյան զորքերից մեկը՝ իբրև քաղաքացիական առաջնորդ: ԱՄՆ զինված ուժերը վերացրել են սպասարկող անձնակազմում բացահայտ գեյերի և լեսբուհիների աշխատելու արգելքը 2011 թ-ին:

«Տրանսգենդեր հավասարության ազգային կենտրոն»-ի գնահատմամբ՝ ամերիկյան բանակում ծառայում է մինչև 15 հազար տրանսգենդեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am