Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մոտ է Հենրիխ Մխիթարյանի և Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելուն

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մոտ է Հենրիխ Մխիթարյանի և Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կտեղախողվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայ ֆուտբոլիստը «Յունայթեդ»-ի համար կարժենա 30 միլիոն ֆունտ սթերլինգ: «Յունայթեդ»-ը մեծ հետաքրքրություն ունի նաև  Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի նկատմամաբ, որի հետ պայմանագրի կնքումը պատրաստվում են ավարտին հասցնել առաջիկա շաբաթվա ընթացքում:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս 2 ֆուտբոլիսնտերին ցանկանում է տեսնել իր նոր ակումբի առաջին իսկ մրցաշրջանում: Մխիթարյանին «Յունաթեդ»-ը առաջարկում է 4 կամ 5 տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Յունաթեդ»-ն ու «Բորուսիա»-ն պայմանագիրը կարող են կնքել արդեն առաջիկա 7 օրերի ընթացքում:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունները հայտնում է «The Guardian»-ը:

Իբրահիմովիչի և Մխիթարյանի գործակալն իտալացի Մինո Ռայոլան է: Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն գնել է Ուսման Դեմբելեին և պարտաստվում է հրաժեշտ տալ Հենրիխ Մխիթարյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am