Կոլորադոյում գնացքը գծանցում խոյահարել Է ֆուրգոնին, զոհվել Է հինգ մարդ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում հունիսի 26-ին հինգ մարդ Է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել մարդատար գնացքի եւ գծանցն անցնող ավտոֆուրգոնի բախման հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել Թրինիդադ քաղաքից ոչ հեռու: Ֆուրգոնի վարորդը, որում եղել Է վեց մարդ, ներառյալ չորս երեխաներ, չի հասցրել կտրել-անցնել գծանցն այն ժամանակ, երբ նրան Է մոտեցել գնացքը, Դրա հետեւանքով շարժակազմը, որի մեջ եղել Է ավելի քան 280 ուղեւոր, խոյահարել Է ավտոմեքենան՝ մի քանի մետր քարշ տալով այն երկաթուղային պաստառով, նախքան մեքենավարը կարողացել Է կանգ առնել:
Ավտոմեքենայում գտնող երկու չափահասները եւ երեք երեխաներ տեղում մահացել են: Մի աղջնակ լուրջ վերքեր Է ստացել եւ օրհասական վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Գնացքի ուղեւորների թվում տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում