Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ucom-ը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարի ցուցադրման բացառիկ իրավունքը

Ucom-ը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարի ցուցադրման բացառիկ իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» ամբողջ մրցաշարի Հայաստանում կաբելային հեռարձակմամբ ցուցադրման բացառիկ իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարի մեկնարկային հատվածը՝ համաանգլիական ակումբի՝ Ուիմբլդոնի խաղերը հնարավոր է վայելել Eurosport ալիքների եթերում հունիսի 27-ից հուլիսի 10-ը:

«Ուիմբլդոնն, ինչպես միշտ, ներկայանում է նրբագեղության մի աշխարհի տեսքով, ուր իշխում են նրբաճաշակությունն ու ոճը, գերիշխում են սառնասրտությունը, ինքնատիրապետումը և տոկունությունը: Մեր բաժանորդները անգլիական լավագույն ավանդույթներով համեմված տեսարժան թենիսի ականատեսը կդառնան», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Այս ընթացքում Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան նաև մասնակցելու ֆեյսբուքյան էջի վիկտորինային, որի հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով և նվեր կստանա Eurosport ալիքի կողմից: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am