Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Երախտապարտ ենք քեզ, Հայրենիքի զինվոր». «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների նվերը զոհվածների ընտանիքներին

«Երախտապարտ ենք քեզ, Հայրենիքի զինվոր». «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների 
նվերը զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն աշխատավարձերից կամավոր մասնահանումներ են կատարել ու օգնել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ու դրանից հետո զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, շարքային, սպայական կազմի, պայմանագրային և զորային ռեսուրսի զոհված զինծառայողների բոլոր ընտանիքներին որպես դրամական աջակցություն տրամադրվել է 1 միլիոն դրամ: Ապրիլի 2-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքի համար Գյումրի քաղաքում ձեռք է բերվել երեք սենյականոց բնակարան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am