Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մոսկվան Փարիզին և Վաշինգտոնին կտեղեկացնի ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի մասին

Մոսկվան Փարիզին և Վաշինգտոնին կտեղեկացնի ԼՂ հակամարտության կարգավորման 
ընթացքի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առաջիկա օրերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին կտեղեկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է Կրեմլի աղբյուրը:

«Մեր ղեկավարը Պիտերում Ալիեւի եւ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին առաջիկա օրերին կտեղեկացնի Մինսկի խմբի համանախագահողներին: Կանցկացնի հեռախոսազրույցներ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ ասվում Է, որ նախագահները փոխըմբռնում են արձանագրել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը թույլ կտա առաջընթացի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am