Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուս թուրքագետի համոզմամբ Թուրքիան տարածաշրջանում կարող է ստեղծել միայն անկայունություն ու քաոս

 Ռուս թուրքագետի համոզմամբ Թուրքիան տարածաշրջանում կարող է ստեղծել միայն 
անկայունություն  ու քաոս

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան այսօր վարում է իր քաղաքականությունը՝ փորձելով տարածել իր սեփական գաղափարախոսությունը երկրի սահմաններից դուրս:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նշեց ռուս թուրքագետ, Արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ավատկովը:

«Այժմ Թուրքիան այն չէ, ինչ  եղել է 20-րդ դարում, երբ այն գտնվում էր արեւմտյան համակարգում եւ չէր փորձում ձեւավորել սեփական քաղաքականությունը, այն փաստացիորեն ԱՄՆ-ի աջ ձեռքն էր: Իսկ այսօր այն ոչ միայն չի  վախենում  մարտահրավերներ նետել Ռուսաստանին, այլեւ ԱՄՆ-ին: Թուրքիայի ներքին քաղաքականության հիմնական հատկություններից մեկն այն է, որ այն փորձում է այսօր ձեւավորել սեփական ինտեգրացիոն կառուցվածք, ինչն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝  կրթական, գիտական, տնտեսական, մշակութային, եւ այդ ոլորտների միջոցով  այն փորձում է իր ազդեցությունն ավելացնել միջազգային հարթակում, այսինքն՝ տարբեր ոլորտներում իր ստեղծած կազմակերպությունների միջոցով փորձում է ստեղծել ինտեգրացիայի տարբեր խմբեր»,-ասաց Ավատկովը:

Որպես օրինակ թուրքագետը նշեց  2009  թվականին Նախիջեւանում ստեղծված թուրքական խորհուրդը, որը նրա խոսքով՝  ինտեգրացիայի գագաթնակետն է:

«Պետք է բավականին մեծ ուշադրություն դարձնել այդ խորհրդին, քանի որ այն հիմք է ծառայելու Թուրքիայի հետագա ազդեցության ընդլայնմանը:  Այսօր Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես տնտեսական, կրթական կենտրոն, սակայն այդ ամենի հետեւում թաքնված են Թուրքիայի՝ գերիշխելու նկրտումները: Այսօրվա Թուրքիան Էրդողանի Թուրքիան է, որը ձերբակալում է լրագրողներին  իր գաղափարախոսությանը դեմ գնալու պատճառով: Այն փորձում է  ազդեցություն ունենալ համաշխարհային գործընթացների վրա, սակայն չունի բավարար ռեսուրսներ ո՛չ մարդկային, ոչ՛ ինտելեկտուալ առումով, ինչի պատճառով  համապատասխանաբար այս գործընթացներում նա  դառնում է ոչ թե տնտեսական, կրթական կենտրոն, այլ հենց ահաբեկչության, արտագաղթի»,-ընդգծեց նա:

Վլադիմիր Ավատկովի խոսքով՝ Թուրքիան իր անկայությունը փորձում է այժմ տարածել նաեւ Եվրոպայում, իսկ ինչն ամենավտանգավորն է՝ նաեւ Անդրկովկասում:  

«Մենք ականատեսն ենք լինում նրան, որ ԵՄ-Թուրքիա բոլոր համաձայնագրերը ոչ այլ ինչ են, քան փորձ Թուրքիայի կողմից ներազդեցություն ունենալ ԵՄ-ի վրա: Իսկ տարածաշրջանում  այն, ինչ կարող է Թուրքիան բերել,  միանշանակ անկայունությունն է եւ  քաոսը»,- եզրափակեց թուրքագետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am