Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քաղաքագետի համոզմամբ՝ նույնիսկ պետերբուրգյան եռակողմ հանդիպումից հետո հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները չեն աճել

Քաղաքագետի համոզմամբ՝ նույնիսկ պետերբուրգյան եռակողմ հանդիպումից հետո 
հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները չեն աճել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծում է, որ Թուրքիան վերջին տարիներին անընդմեջ փորձել  էր ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչն արել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության սրացման հաշվին:

«Սակայն ապրիլյան իրադարձությունների ընթացքում այն չէր կարող Ադրբեջանին տալ երաշխիքներ, որ այս հարձակումը հաջողված կլինի: Եվ բոլորի համար էլ ակնհայտ էր, որ այստեղ նաեւ առկա էր  այդ ռիսկի գործոնը, որ կբախվեն Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը: Ռուսաստանի համար, որը կրում է պատժամիջոցներ, ներգրավված է Սիրիայի պատերազմում, նման պայթյունավտանգ տարածաշրջանի ապակայունացումը մեծ մարտահրավեր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ թե՛ Սիրիայում, թե՛ Ուկրաինայում տիրող իրավիճակն էր թույլ տվել Ադրբեջանին մտածել, որ հարձակումը չի առաջացնի միջազգային քննադատության լայն ալիք:

«Պետերբուրգյան եռակողմ հանդիպման առումով կարող եմ փաստել, որ  չնայած Ռուսաստանի՝ հակամարտությունը կարգավորելու մեծ ջանքերին՝ այն որեւէ առարկայական ազդեցություն չունեցավ Ադրբեջանի դիրքորոշման վրա, նույնիսկ հանդիպումից հետո խաղաղ կարգավորման հնարավորությունները չաճեցին, ինչը մտածելու տեղիք է տալիս, որ պետք է փնտրել այլ ճանապարհներ»,- եզրափակեց քաղաքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am