Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերությունները լավացնելու համար պատրաստ է անգամ փոխհատուցում վճարել ինքնաթիռի համար

Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերությունները լավացնելու համար պատրաստ է անգամ փոխհատուցում վճարել ինքնաթիռի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած նամակից, հայտնել է, որ իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում փոխհատուցում վճարել խոցված ռուսական ինքնաթիռի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Նամակի բովանդակությունը շատ ակնհայտ է, մենք հայտնում ենք մեր վիշտը, ասում ենք, որ կիսում ենք զոհվածների ընտանիքի ցավը: Հայտնում ենք, որ եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք: Այս հարաբերությունները սրանից հետո պետք է կարգավորվեն»,- ասել է Յըլդըրըմը: Նա հայտնել է նաև, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց կլինի:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն, երբ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 27-ին ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` խորին ափսոսանք հայտնելով ռուսական օդանավի խոցման առնչությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները: «Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ»,- նշել է Էրդողանը: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել էր Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am