Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Միչիգանի նահանգապետը ստորագրել է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու օրենքը

Միչիգանի նահանգապետը ստորագրել է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու օրենքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը (ինչպես նաև այլ ցեղասպանությունները) կդասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը:

Օրենքի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Հոլոքոստի հիշատակման կենտրոնում: Արարողությանը ներկա են եղել Հայ դատի Միչիգանի հանձնախմբի, հայ համայնքի անդամներ: «Սա շատ կարևոր օր է մեր նախնիների համար: Ավելի քան 100 տարի անց Միչիգանի երեխաները կսովորեն Ցեղասպանության բոլոր տեսակների մասին, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին: Ասում են` պատմությունը կարող կրկնվել, եթե մենք դրանից դասեր չքաղենք: Բարեբախտաբար, երեխաներն ապագայում կսովորեն և կհասկանան ամեն բան` այլևս երբեք չտեսնելու մարդկության դեմ գործված նման սարսափելի հանցանքներ»,- նշել է Միչիգանում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Կլինտ Կեստոն, ով իր մեծ ներդրումն է ունեցել օրենքի մշակման և ընդունման հարցում, մեծապես կարևորել է դպրոցներում ցեղասպանության մասին դասավանդումը: «Այժմ, երբ Մերձավոր Արևելքում ցեղասպանություն է տեղի ունենում, մենք պետք է գործի դնենք ամեն ջանք` վստահ լինելու, որ մեր երիտասարդությունը տեղյակ է ցեղասպանության պատմությունից, հասկանում է իրեն շրջապատող աշխարհը և ունի համապատասխան որակներ ապագա ցեղասպանությունները կանխելու համար»,- ասել է Կեստոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am