Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Սիրիայում 25 երեխաների զոհվելու մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Սիրիայում 25 երեխաների զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել Է Սիրիայում՝ Դեյր Զորից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ Կուրիա բնակավայրում, 25 երեխաների զոհվելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ՅՈՒՆԻՍԵՖ-ն ստացել Է անունները չնշված «տեղի գործընկերներից», որոնք, իրենց հերթին, վկայակոչում են անանուն հաղորդումներ:

«Երեք գրոհներ, ըստ հաղորդումների, ձեռնարկվել են մարդկանց մեծ կուտակման վայրերում, այդ թվում՝ մզկիթի վրա՝ արարողության ժամանակ: Բուժաշխատողները երեխաների մարմինները դուրս են բերել փլատակներից»,- ասվում Է հայտարարության մեջ: Դրանում չի նշվում տեղեկատվության աղբյուրը, բացի այդ, նշված չԷ նաեւ այն կողմը, որը կարող Էր ավիահարված հասցնել:  

Սիրիական Դեյր Զորը գտնվում Է «Իսլամական պետության» ահաբեկիչների պաշարման մեջ: Դրա շրջակա տարածքները վերահսկվում են սիրիական հակամարտության տարբեր կողմեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am