Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ջիբրալթարը եւ Շոտլանդիան բանակցություններ են սկսել ԵՄ-ում մնալու հնարավորության շուրջ

Ջիբրալթարը եւ Շոտլանդիան բանակցություններ են սկսել ԵՄ-ում մնալու 
հնարավորության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարը Շոտլանդիայի հետ բանակցություններ Է սկսել համատեղ գործողություններ մշակելու շուրջ, որոնք միտված են Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի այդ մասերի անդամակցությունը պահպանելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն հունիսի 28-ին BBC-ին պատմել Է, որ ինքն այդ թեման քննարկում Է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի հետ:

Բացառված չԷ, որ այդ բանակցություններին կարող Է միանալ նաեւ Հյուսիսային Իռլանդիան: Մեծ Բրիտանիայի այս երեք մասերի բնակիչները քվեարկել են Եվրամիությանը երկրի անդամակցությունը պահպանելու օգտին:

«Ես կարող եմ պատկերացնել այն իրադրությունը, որի դեպքում Մեծ Բրիտանիայի առանձին մասեր դուրս կգան ԵՄ-ից, իսկ մյուսները՝ կմնան: Դա նշանակում Է, որ մեզ հարկավոր չի լինի կրկին ԵՄ-ի կազմ ընդունվելու հայտ ներկայացնել. մենք պարզապես կմնանք Եվրամիությունում՝ օգտվելով այն հայտից, որը Մեծ Բրիտանիան այժմ ունի»,-ասել Է Պիկարդոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am