Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայի վարչապետը հերքել է Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին իր իսկ խոսքերը

Թուրքիայի վարչապետը հերքել է Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին իր իսկ 
խոսքերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մեջլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, հակասել է ավելի վաղ արած իր իսկ հայտարարությանը Ռուսաստանին խոցված ինքնաթիռի հարցում փոխհատուցում վճարելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին խոսք գնալ չի կարող, մենք միայն մեր վիշտն ենք հայտնել: Օդաչուի սպանության մեջ պատասխանատու անձի նկատմամբ անհրաժեշտ իրավական գործընթացներ են տարվում»,- ասել է Յըլդըրըմը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած նամակի մասին, ասել էր. «Նամակի բովանդակությունը շատ ակնհայտ է, մենք հայտնում ենք մեր վիշտը, ասում ենք, որ կիսում ենք զոհվածների ընտանիքի ցավը: Հայտնում ենք, որ եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք: Այս հարաբերությունները սրանից հետո պետք է կարգավորվեն»:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն, երբ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 27-ին ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` խորին ափսոսանք հայտնելով ռուսական օդանավի խոցման առնչությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները: «Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ»,- նշել է Էրդողանը: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել էր Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am