Լոնդոնի քաղաքագլուխը Brexit-ից հետո ավելի մեծ ինքնավարություն Է պահանջել Բրիտանիայի մայրաքաղաքի համար
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ կայացած հանրաքվեից հետո հայտարարել Է մայրաքաղաքի համար ավելի մեծ ինքնավարության անհրաժեշտության մասին՝ հանուն տնտեսական օգուտների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լոնդոնի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Լոնդոնցիների անունից ես ավելի մեծ ինքնավարություն եմ պահանջում մայրաքաղաքի համար՝ հենց հիմա: Ավելի մեծ ինքնավարություն, որպեսզի Լոնդոնի տնտեսությունը պաշպանենք ապագա անկայունությունից, որպեսզի պաշտպանենք ամբողջ աշխարհի այն ընկերություններին, որոնք աշխատում են այստեղ, որպեսզի պաշպանենք աշխատատեղերը եւ բարեկեցությունը»,- հայտարարության մեջ բերված Է քաղաքագլխի խոսքը: Ըստ որում նա ընդգծել Է, որ չի խոսում քաղաքի բացարձակ անկախության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում