Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լոնդոնի քաղաքագլուխը Brexit-ից հետո ավելի մեծ ինքնավարություն Է պահանջել Բրիտանիայի մայրաքաղաքի համար

Լոնդոնի քաղաքագլուխը Brexit-ից հետո ավելի մեծ ինքնավարություն Է պահանջել Բրիտանիայի մայրաքաղաքի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ կայացած հանրաքվեից հետո հայտարարել Է մայրաքաղաքի համար ավելի մեծ ինքնավարության անհրաժեշտության  մասին՝ հանուն տնտեսական օգուտների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լոնդոնի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:   

Լոնդոնցիների անունից ես ավելի մեծ ինքնավարություն եմ պահանջում մայրաքաղաքի համար՝ հենց հիմա: Ավելի մեծ ինքնավարություն, որպեսզի Լոնդոնի տնտեսությունը պաշպանենք ապագա անկայունությունից, որպեսզի պաշտպանենք ամբողջ աշխարհի այն ընկերություններին, որոնք աշխատում են այստեղ, որպեսզի պաշպանենք աշխատատեղերը եւ բարեկեցությունը»,- հայտարարության մեջ բերված Է քաղաքագլխի խոսքը: Ըստ որում նա ընդգծել Է, որ չի խոսում քաղաքի բացարձակ  անկախության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am