Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Օբաման նախազգուշացրել Է Brexit-ի կապակցությամբ հիստերիկայի մեջ ընկելուց

Օբաման նախազգուշացրել Է Brexit-ի կապակցությամբ հիստերիկայի մեջ ընկելուց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել Է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ անցյալ շաբաթ կայացած հանրաքվեի արդյունքների կապակցությամբ «ֆինանսական եւ միջազգային հիստերիկայի» տրվելուց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է հունիսի 28-ին ամերիկյան NPR ռադիոկայանի եթերում:

«Ես չԷի ուռճացնի դրա նշանակությունը,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը:- Brexit-ի շուրջ քվեարկությունից հետո սկսվեց որոշ հիստերիա, կարծես ՆԱՏՕ-ն ինչ-որ տեղ կորավ, անդրատլանտյան դաշինքը տրոհվում Է, իսկ յուրաքանչյուր երկիր պարփակվում Է ինքն իր մեջ: Դա այն չԷ, ինչ տեղի Է ունենում»:

Նրա խոսքով՝ իրադրությունն ամենից լավ կարելի կլիներ բնութագրել հետեւյալ բառերով. «Սեղմվել Է եվրոպական լիակատար ինտեգրացման ծրագրի «դադար» կոճակը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am