Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ և 147 վիրավոր

Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ և 147 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Այս պահի տվյալներով՝ կա 36 զոհ և 147 վիրավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար: Արգելափակվել է նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը:

Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:

Ուշագրավ է, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացնող հայտարարություն էր արել Թուրքիայում իր քաղաքացիների համար՝ հիշեցնելով այնտեղ հնարավոր ահաբեկչական վտանգների մասին:

Ահաբեկչության մասին արդեն խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով ողջ աշխարհին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցում հստակ դիրքորոշում ցուցաբերել:

Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչությունը այս տարվա ընթացքում չորրոչորրորդդ ահաբեկչական գործողությունն է Ստամբուլում:  Այս տարվա առաջին ահաբեկչությունը տեղ էր ունեցել հունվարի 12-ին Սուլթանահմեդի հրապարակում, զոհվել էր 11 մարդ: Այնուհետև, մարտի 19-ին  Իսթիքլալ պողոտայում մահապարտի գործի էր դրել պայթուցիկը, զոհվել էր 5 մարդ: Հունիսի 7-ին մետրոյի Վեզնեջիլեր կայարանի մոտ պայթուցիկով բեռնավորված մեքենայի պայթյունից զոհվել էր 12 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am